Թուրքիան երկխոսության մեջ չի մտնի ահաբեկիչների հետ. Յըլդըրըմ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Թուրքիան չի պատրաստվում երկխոսության մեջ մտնել ահաբեկիչների հետ: Այս մասին, ինչպես հայտնում է  Associated Press-ը, հայտարարել է Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը՝ մեկնաբանելով թուրքական Էլյազիգ և Վան քաղաքաներում տեղի ունեցած պայթյունները:

«Թուրքիայում ռազմական որևէ գործընթաց չկա: Մենք չենք պատրաստվում համագործակցել ահաբեկիչների հետ»,-հայտարարել է Յըլդըրըմը:

Թուրքական երկու քաղաքներում օրերս տեղի ունեցած ահաբեկչությունների արդյունքում 10 մարդ է զոհվել, 200-ից ավելի վիրավորներ կան:

Հիշեցնենք, որ ահաբեկչությունների պատասխանատվությունը ստանձնել են Թուրքիայում արգելված Քրդական աշխատավորական կուսակցության զինյալները:




Լրահոս