Որքան հարկ են վճարել խմիչք արտադրող ընկերությունները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ Պետեկամուտների կոմիտեի հարկային ծառայությունը հրապարակել է 2016թ. երկրորդ եռամսյակի  1000 խոշոր հարկատուների ցուցակը: ArmLur.am-ն այսօր կներկայացնի, թե  որքան հարկ են վճարել խմիչք արտադրող և արտահանող ընկերությունները:

Հարկերի վճարման ցուցանիշով առաջատարը Երևանի Կոնյակի գործարանն է: Այս ամիսների ընթացքում ընկերությունը պետությանը վճարել է 1 մլրդ 900 մլն 276 հազար դրամ և գտնվում է խոշոր հարկատուների 28-րդ հորիզոնականում:

64-րդ հորիզոնական` «Երևանի գարեջուր»-879 մլն 848 հազար դրամ (պատկանում է ԱԺ պատգամավոր Հակոբ Հակոբյանին` Կիլիկիայի Հակոբ)

97-րդ հորիզոնական` «Պռոշյանի կոնյակի» գործարան – 628 մլն 893 հազար դրամ

108-րդ հորիզոնական` «Գյումրի գարեջուր»-570 մլն 034 հազար դրամ (պատկանում է Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանին)

151-րդ հորիզոնական` «Երևանի Արարատ կոնյակի-գինու, օղու կոմբինատ» – 389 մլն 436 հազար դրամ (Գագիկ Ծառուկյան)

179-րդ հորիզոնական` «Արմենիա վայն» գինեգործական ընկերություն – 326 մլն 395 հազար դրամ

313-րդ հորիզոնական` «Վեդի Ալկո»- 180 մլն 156 հազար դրամ (նախկին պատգամավոր Մանվել Ղազարյան)

314-րդ հորիզոնական` «ՄԱՊ» ՓԲԸ – 179 մլն 972 հազար դրամ (ՀՀԿ-ական պատգամավոր Ալեքսան Պետրոսյան)

365-րդ հորիզոնական` «Մանչո Գրուպ»- 150 մլն 532 հազար դրամ

370-րդ գործարան` «Ավշարի գինու գործարան» – 145 մլն 079 հազար դրամ

404-րդ հորիզոնական` Երևանի շամպայն-գինիների գործարան- 132 մլն 814 հազար դրամ (ԲՀԿ-ական Վերսանդ Հակոբյան)

797-րդ հորիզոնական` «Հայասի գրուպ»- 62 մլն 105 հազար դրամ («Հայկական վերածնունդ»-ի նախագահ Արթուր Բաղդասարյան




Լրահոս