Սփյուռքի նախարարն ընդունել է սփյուռքահայ ուսանողներին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Հայաստանի սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունել է սփյուռքահայ ուսանողների խորհրդի առավել ակտիվ 30 ուսանողի՝ աշխարհի 10 երկրներից:
ՀՀ սփյուռքի նախարարության մամուլի ծառայությունից հայտնում են, որշնորհավորելով սփյուռքահայ ուսանողներին Ուսանողների միջազգային օրվա առթիվ, նախարար Հրանուշ Հակոբյանն ասել է. “Սիրելի երիտասարդներ, դուք հնարավորություն եք ունեցել ապրել եւ դաստիարակվել այլ հասարակարգում, ինչը հնարավորություն է տվել մտածել ավելի ազատ` այսպիսով ձեւավորելով ձեր մեջ ավելի լայն աշխարհայացք”:
Նախարարը ուսանողներին պատգամել է լավ սովորել, լինել մրցունակ, լինել գաղափարներով հարուստ եւ նորարար` 21-րդ դարի արժանի սերունդ, լավ քաղաքացի, ամենուրեք պահպանել ազգային դիմագիծը եւ մարդկային բարձր նկարագիրը:
Այնուհետեւ Հրանուշ Հակոբյանը ՀՀ սփյուռքի նախարարության շնորհակալագրերով է պարգեւատրել անցած տարվա ընթացքում նախարարության ծրագրերին առավել ակտիվորեն մասնակցած հասարակական գործունեություն ծավալած եւ բարձր առաջադիմություն ցուցաբերած 10 սփյուռքահայ ուսանողի:
Հանդիպման ավարտին ՀՀ սփյուռքի նախարարը պատասխանել է ուսանողներին հետաքրքրող հարցերին:




Լրահոս