ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Հողի հարկումն ընդհանրապես ի՞նչ սկզբունքով է իրականացվում: Ինչպե՞ս են գնահատվում հողերը հարկման նպատակով:

Արմեն Խաչատրյան (37 տարեկան, օպերատոր)


ՊԱՏԱՍԽԱՆ.
Հողի հարկով հարկման նպատակով ՀՀ կառավարության որոշումներով սահմանվել են.
ա) կադաստրային արժեքներ քաղաքների եւ քաղաքատիպ ավանների ոչ գյուղատնտեսական նշանակության հողերի համար ՀՀ կառավարության 1994թ. սեպտեմբերի 28-ի N462 որոշմամբ,
բ) տնամերձ եւ գյուղատնտեսական նշանակության հողերի զուտ եկամուտներ ՀՀ կառավարության 1997թ. հուլիսի 3-ի N237 որոշմամբ,
գ) ՀՀ գյուղական համայնքներում եւ համայնքների վարչական սահմաններից դուրս հասարակական եւ արտադրական նշանակության օբյեկտների համար հատկացված եւ անօգտագործելի հողերի կադաստրային արժեքներ ՀՀ կառավարության 2002թ. հուլիսի 25-ի N1101-Ն որոշմամբ:

ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտե

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Հասարակության որոշ խավերի ներկայացուցիչներ հարկի այս տեսակից 50 տոկոսով ազատված են, բայց հաշվի առնելով մեր բնակչության ներկայիս սոցիալական  ծանր վիճակը` ավելի լավ կլիներ, որ այն կա՛մ ընդհանրապես չգործեր, կա՛մ սահմանված լիներ սիմվոլիկ գումար, որը կբխեր քաղաքացիների շահերից:




Լրահոս