![](https://armlur.am/wp-content/uploads/2016/08/352513291.jpg)
Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն CNN-ի հարցազրույցում հայտարարել է, որ Ռուսաստանի նպատակը ողջ Ուկրաինայի գրավումն է, փոխանցում է Gazeta.ru-ն:
Նրա խոսքով՝ Ռուսաստանն Ուկրաինան ցանկանում է «Ռուսական կայսրության մի մասը դարձնել»:
«Նրանք միայն մի նպատակ ունեն՝ ապակայունացնել աշխարհի իրավիճակը»,-ասել է Ուկրաինայի նախագահը:
Ավելի վաղ նա հայտարարել էր, որ ԱՄՆ-ն և Եվրամիության երկրները պետք է շարունակեն Ռուսաստանի դեմ տնտեսական պատժամիջոցների սահմանումը: