Փրկարար ծառայությունը նոյեմբերի 24-ին, ժամը 19.44-ին ահազանգ է ստացել, որ Լոռու մարզի Գուգարք գյուղում այրվում է երկհարկանի փայտյա բնակելի շինություն, որում առկա է վեց ժամանակավոր կացարան: Դեպքի վայր է մեկնել չորս մարտական հաշվարկ եւ մեկ ջրատար: Ժամանակին բնակիչները տարհանվել են: Զոհեր եւ տուժածներ չկան:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 22.52-ին: Այրվել են Ժ. Մ.-ին, Վ. Հ.-ին, Վ. Բ.-ին, Օ. Շ.-ին, Ա. Ս.-ին եւ Հ. Շ.-ին պատկանող բնակարանները (ընդհանուր՝ 300քմ): Հրդեհի հետեւանքով անօթեւան են մնացել 22 քաղաքացի: