ArmLur.am-ը ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայությունից տեղեկացավ, որ երեկ Շիրակի մարզի Հովիտ գյուղում ուժեղ քամու հետևանքով վնասվել են տների տանիքներ:
Այս առնչությամբ ArmLur.am-ը զրուցեց Հովիտ համայնքի ղեկավար Ավետիք Սերոպյանի հետ: Վերջինս մեզ հետ զրույցում հայտնեց, որ ընդհանուր վնասվել է 7 տան տանիք:
«Գոմերի կտուրները, մի 15 տան կտուր 100 քառակուսով տարել է քամին, մնացածն էլ շիֆր է, փայտ և այլն: Սպասում ենք մարզպետարանի հանձնաժողովը վնասները հաշվարկի ու չափն ասի, դեռ չգիտենք»,- նշեց գյուղապետը: