ԱՄՆ-ի Կալիֆոռնիա նահանգում նավթամշակող գործարանում պայթյուն և հրդեհ է տեղի ունեցել, փոխանցում է Los Angeles Times-ը:
Դեպքը տեղի է ունեցել օգոստոսի 26-ին: Փրկարարական ծառայությունների տեղեկություններով՝ պայթել է ծծմբի պահպանման համար պահեստը, որից հետո հրդեհ է բռնկվել:
Tesoro նավթամշակող ընկերությունն ավելի ուշ հայտնել է, որ կրակը մարվել է: Դեպքի արդյունքում տուժածներ չկան:
Դեպքի մանրամասները ճշտվում են:
Tesoro-ն ԱՄՆ-ի խոշորագույն նավթամշակող ընկերություններից է: Դրա հզորությունը թույլ է տալիս օրական մինչև 380 հազար բարել նավթ մշակել: