Անդրիաս Ղուկասյանը ենթարկվել է նաև սոնոգրոֆիկ հետազոտության

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի կալանավորված անձ Անդրեաս Ղուկասյանի առողջական վիճակի վերաբերյալ վերջինիս կնոջ՝ Անահիտ Թարխանյանի՝ ՄԻՊ աշխատակազմ ներկայացրած դիմումի մեջ հնչած մտահոգությունների առնչությամբ 27.08.2016թ. տեղեկացրել էինք, որ վերջինիս առողջական վիճակը բավարար է, ենթարկվել էր արյան և մեզի լաբորատոր հետազոտության, ինչի արդյունքում պարզվել էր, որ կլինիկական ցուցանիշները գտնվում էին նորմայի սահմաններում:

Այսօր` օգոստոսի 29-ին ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի կալանավորված անձ Անդրեաս Ղուկասյանը ենթարկվել է նաև սոնոգրոֆիկ հետազոտության, ինչի արդյունքում պաթոլոգիական շեղումներ չեն հայտնաբերվել:

ՀՀ ԱՆ ՔԿՎ հանրային կապերի բաժին




Լրահոս