Օրեր առաջ գրել էինք, որ Հայաստանում դպրոց հաճախելու տարիքի երեխաներից 8,4 տոկոսը ներկայումս ուսում չի ստանում: ՀՀ Կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանն այսօր ArmLur.am-ի հետ զրույցում նշեց, որ առկա է ներառնվածության խնդիր:
«Ըստ էության խնդիրը վերաբերում է փոքր գյուղերին, որտեղ երբեմն դպրոցը հնարավորություն չունի աշխատելու: Դպրոցներ կան, որտեղ նոյեմբեր ամսից փակում են, և հունվար, փետրվարից փորձում են այն բացել», – նշեց նա:
Անդրադառնալով Արցախից դպրոցահասակների տեղափոխության հարցին` նա ասաց, որ թվերի մասին հնարավոր կլինի խոսել մի քանի օր անց, երբ այդ ամենն ի մի կբերվի: «Առաջին դեպքերը, երբ եղան, Թալիշի շրջանից որոշակի բնակչություն եկավ այստեղ, բայց նրանք բոլորը գնացող են և ժամանակավոր պատերազմի պատճառով նրանց մի մասը եկավ Զանգեզուրի շրջան, մի մասն էլ Երևան: Սեպտեմբերին մենք վերջնականապես կամփոփենք տվյալները և արդյունքներ կունենանք», – հավելեց նա:
Մանրամասները` ArmLur.am-ի տեսանյութում:
Նաիրա Հովհաննիսյան, Հովսեփ Հովսեփյան