Ողբերգական ավտովթար Տավուշում. 28-ամյա վարորդը տեղում մահացել է (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում: Պտղավան գյուղի բնակիչ, 28-ամյա Վլադիմիր Դալլաքյանը Վանաձոր-Վրաստանի սահման ավտոճանապարհի 76-րդ կմ հատվածում իր վարած Mercedes մակնիշի ավտոմեքենայով դեպի Վանաձոր ընթանալիս դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և մխրճվել դեպի Վրաստան ընթացող՝ Վրաստանի Հանրապետության քաղաքացի, 46-ամյա Գ. Դ.ավտալիանիի վարած MAN մակնիշի  ավտոմեքենայի մեջ։ Ավտովթարի հետևանքով 28-ամյա Վ. Դալլաքյանը տեղում մահացել է։

Armlur.am-ի հետ զրույցում Պտղավանի համայնքի ղեկավար Արայիկ Պարանյանը  ցավով հայտնեց, որ մաահացած երիտասարդն իր ազգականն էր:

«Շատ լավ, խելացի երիտասարդ էր: Երեք եղբայր են: Նա ընտանիքի ավագ տղան էր: Ուշ ժամի է դեպքը պատահել, հնարավոր է արագության չարաշահում լինի, հստակ ոչինչ չեմ կարող ասել»,- ասաց Ա.Պարանյանը:

Լուսանկարները՝ shamshyan.com-ից

b8fd7a865f15646e3d114a29596f535f




Լրահոս