Լեռնային Ղարաբաղի կողմից անկախության հռչակման 25-ամյակի կապակցությամբ ԼՂ ղեկավար Բակո Սահակյանի կողմից այսօր տրված ճաշկերույթին ներկա են եղել ինչպես Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը, այնպես էլ չճանաչված կամ մասնակի ճանաչված երեք կազմավորումների՝ Աբխազիայի (ճանաչված՝ Ռուսաստանի կողմից), Հարավային Օսիայի (ճանաչված՝ Ռուսաստանի կողմից) և Մերձդնեստրի «պաշտոնական» պատվիրակությունների ղեկավարները:
ArmLur.am-ը այս առնչությամբ զրուցեց քաղաքագետ Լևոն Շիրինյանի հետ, ով սա որակեց, որպես ճիշտ քայլ. «Հայաստանն ինքնիշխան պետություն է և կարող է ցանկացածի հետ էլ հարաբերվել` առաջնորդվելով սեփական պետական ազգային շահերով:
Ճիշտ քայլ եմ համարում, քանի որ մենք պետք է գնանք բոլոր այն հաշվարկված ուղիներով, որոնք մեր պետությանը, մեր ժողովրդին, ինչպես նաև Արցախի պետությանն ու ժողովրդին կբերեն հաջողություն»: