ArmLur.am-ն արդեն հայտնել է, որ այսօր Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում պետք է տեղի ունենա «Սասնա ծռեր» խմբավորման անդամ, ազատամարտիկ Արայիկ Խանդոյանի կալանքի ժամկետը երկարացնելու միջնորդության քննությունը:
Հայտնել էինք նաև, որ դատարանի առջև ակցիա է տեղի ունենում, իսկ Արայիկ Խանդոյանը բերվել է դատարան:
Քիչ առաջ ArmLur.am-ի թղթակիցը հայտնեց, որ ցուցարարները բարձրացել են դատարանին հարակից պատնեշի վրա և այնտեղից ողջունում են Արայիկ Խանդոյանին:
***
Քիչ առաջ ոստիկանները մոտեցան ցուցարարներին և զգուշացրին, որ եթե վայր չիջնեն և շարունակեն աղմկել, ապա բերման կենթարկվեն: Ոստիկանի հայտարարությունն առաջացրեց ցուցարարների դժգոհությունը: Նրանք շարունակում են իրենց ակցիան:
Ավելի մանրամասն` տեսանյութում: