Հունիսի 25-ին ուժի մեջ են մտել օրենսդրական մի շարք փոփոխություններ, որոնցով ապաքրեականացվել են մաքսանենգությանն առչվող որոշ դրույթներ: Մասնավորապես` ՀՀ քրեական օրենսգրքով ապաքրեականացվել են ապրանքների մաքսանենգությունը և ոչ խոշոր չափերով արգելանքի տակ գտնվող կամ բռնագրավման ենթակա գույքը վատնելու, օտարելու, թաքցնելու կամ ապօրինաբար մեկ ուրիշին հանձնելու դրույթները: Վերանայվել է «մաքսանենգության» սահմանումը: Օրենսդրական փոփոխությամբ ապրանքային մաքսանենգությունն՝ առանց մաքսային հսկողության կամ դրանից թաքցնելով, մաքսային և այլ փաստաթղթերը խաբեությամբ օգտագործելով կամ ճշգրիտ տեղեկությունները սահմանված ձևով չհայտարարագրելով, ոչ իր անվամբ հայտարարագրելով խոշոր չափերի` մեկ միլիոն ՀՀ դրամի կամ ակցիզային դրոշմանիշով դրոշմավորման ենթակա չդրոշմավորված երկու հարյուր հազար ՀՀ դրամի և ավելի ապրանքների տեղափոխումը ՀՀ մաքսային սահմանով, այլևս հանցագործություն չի համարվում և նման արարքների համար նախատեսվում է միայն վարչական պատասխանատվություն:
ՀՀ ԿԱ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին