Կառավարության հնարավոր վերադասավորումների շուրջ տեղի ունեցող գործընթացները շարունակվում են: ArmLur.am-ն արդեն հայտնել էր, որ Արմեն Մուրադյանը, ամենայն հավանականությամբ, չի վերանշանակվի առողջապահության նախարարի պաշտոնին: Այդ պաշտոնի համար մինչ վերջերս բազմաթիվ անուններ էին շրջանառվում, սակայն մեր տեղեկություններով` Կարեն Կարապետյանի ընտրությունը կանգ է առել «Ինգո Արմենիա» ապահովագրական ընկերության գործադիր տնօրեն Լևոն Ալթունյանի վրա:
ArmLur.am-ը փորձեց այս տեղեկությունը ճշտել հենց Ալթունյանից: Նա մեզ հետ զրույցում նշեց, որ դեռ նման առաջարկ չի ստացել: «Դեռ չեմ ստացել: Եկեք` թող առաջարկը գա, ես կորոշեմ: Ես էլ եմ լսել այդ լուրերը, բայց կոնկրետ քայլ դեռ չկա», – ասաց նա:
Իսկ թե արդյոք նորանշանակ վարչապետը իր կադրին նշանակել կտա նախարար, թե կբավարարի ստացված խնդրանքները, ժամանակը ցույց կտա: