Ով է Վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր նշանակված Արսեն Մկրտչյանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սերժ Սարգսյանի հրամանագրով Արսեն Մկրտչյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր:

Ստորև ներկայացնում ենք Արսեն Մկրտչայնի կենսագրությունը.

Արսեն Մկրտչյանը ծնվել է 1973 թվականի հոկտեմբերի 9-ին, Երևանում:

ՀՀ պետական և դատաիրավական համակարգի գործիչ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի առաջին տեղակալն է։

1993-1994 թթ. ծառայել է ՀՀ Զինված ուժերում։

2000-2001 թթ. – ՀՀ Տնտեսական գործերով վերաքննիչ դատարանի նախագահի օգնական։

2001 թ. ապրիլ-հոկտեմբեր ՀՀ Տնտեսական գործերով վերաքննիչ դատարանի գրասենյակի պետ։

2001-2002 թթ. – ՀՀ Տնտեսական դատարանի գրասենյակի պետ-դատարանի աշխատակազմի ղեկավար։

2002-2005 թթ. – ՀՀ Տնտեսական դատարանի դատարանի աշխատակազմի ղեկավար։

2005 թ. – ՀՀ Վճռաբեկ դատարանի աշխատակազմի ղեկավար։

2005-2006 թթ. – ՀՀ Վճռաբեկ դատարանի աշխատակազմի ղեկավարի տեղակալի, ՀՀ Դատարանների նախագահների խորհրդի քարտուղար։

2006 թ. – ՀՀ Վճռաբեկ դատարանի աշխատակազմի ղեկավարի տեղակալ, ՀՀ Դատարանների նախագահների խորհրդի և արդարադատության խորհրդի քարտուղար։

2006-2007 թթ. – ՀՀ Վճռաբեկ դատարանի նախագահի խորհրդական։

2007-2008 թթ. – Հայաստանի Հանրապետության Դատական դեպարտամենտի ղեկավար։

2008 թ. օգոստոսի 6-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ Վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր։

2014 թ. մայիսի 6-ին ՀՀ Նախագահի հրամանագրով 2014 թվականի մայիսի 7-ից դադարեցվել են լիազորությունները որպես Հայաստանի Հանրապետության վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր։

2014 թ. մայիսի 8-ին ՀՀ վարչապետի որոշմամբ նշանակվել է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի տեղակալ։

2014 թ. հունիսի 26-ին ՀՀ վարչապետի որոշմամբ նշանակվել է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի առաջին տեղակալ՝ ազատվելով Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի տեղակալի պաշտոնից։

2015 թ. հուլիսի 14-ից սեպտեմբերի 4-ը եղել է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի ժամանակավոր պաշտոնակատար:




Լրահոս