Պաշտպանության նախարարության ղեկավար պաշտոններից զինվորականներ կազատվեն. ինչ է սպասվում երիտասարդ կադրերին. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Մովսես Հակոբյանին ՀՀ պաշտպանության փոխնախարար-պաշտպանության նախարարության նյութատեխնիկական ապահովման դեպարտամենտի պետի պաշտոնից ազատելուց եւ ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ նշանակելուց հետո ՊՆ ղեկավար կազմում այլեւս ոչ մի գեներալ չի մնացել: ՀՀ ՊՆ բոլոր երեք տեղեկալները` Դավիթ Տոնոյանը, Արա Նազարյանը եւ Դավիթ Փախչանյանը, քաղաքացիական անձինք են: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ՀՀ պաշտպանության նախարարության մյուս ղեկավար պաշտոններից եւս առաջիկայում զինվորականները ազատվելու են:

Երիտասարդ կադրերը կտեղափոխվեն ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի ենթակայության ստորաբաժիններ, իսկ տարեցները կուղարկվեն թոշակի: Ենթադրվում է, որ աստիճանաբար պաշտպանության նախարարությունը կվերածվի մի գերատեսչության, որը մշակում է բանակի զարգացման քաղաքականությունը ու լուծում նյութական ապահովության հետ կապված խնդիրները, իսկ ռազմական գործառույթները կվերապահվեն ՀՀ ԶՈՒ ԳՇ-ին եւ նրա ստորաբաժիններին»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս