Հովիկ Աբրահամյանը ՀՀԿ ԳՄ-ում տեղ չի՞ ունենալու. «Հրապարակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Վերջին օրերին Հովիկ Աբրահամյանը դարձել է տրանզիտ շրջագայող. Դուբայից հետո մեկ շաբաթ առաջ ընտանյոք, որդի Արգամի հետ մեկնել է Դյուսելդորֆ՝ հանգստացնելու նյարդերը։ Արգամը մեկ օր հետո վերադարձել է, իսկ Արգամիչը երեկ է վերադարձել՝ մոր մահվան մեկ տարվա արարողության առիթով։ Հավաստի աղբյուրների փոխանցմամբ՝ Արգամիչը պաշտոնաթողությունից հետո դեռ չի հանդիպել Սերժ Սարգսյանին ու չգիտի, թե ի վերջո ինչով է ինքը զբաղվելու, քանզի նրան հասկացրել են, որ նախընտրական շտաբի պետ չի դառնա։

ՀՀԿ կուլիսներում տեսակետ կա, որ նոյեմբերյան համագումարում սպասվող փոփոխությունները հնարավոր է և Արգամիչին ու իր սերնդակիցներին էլ չշրջանցեն, ասել է թե՝ վերջինս ՀՀԿ ԳՄ-ում տեղ չունենա։ Բոլոր դեպքերում, Աբրահամյանն աշխատանքային ռեժիմից չի ընկնում, օրվա մեջ մի քանի ժամով մտնում է ՀՀԿ, հանդիպումներ ունենում»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։




Լրահոս