Չեմ պատրաստվում ավարտել միջազգային կարիերաս. Ուեյն Ռունի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Անգլիայի հավաքականի հարձակվող Ուեյն Ռունին հայտարարել է, որ կշարունակի ելույթներն ազգային հավաքականում մինչև «Մունդիալ-2018»-ի ավարտը:

«Ես 30 տարեկան եմ, ոչ թե 35 կամ 36:  Արդեն ասել եմ, որ չեմ պատրաստվում ավարտել միջազգային կարիերաս: Ես հանձնվողների դասին չեմ պատկանում: Զգում եմ, որ դեռ կարող եմ օգնել թիմիս: Օժտված եմ որակներով, որոնք անհրաժեշտ են թիմիս»,- նշել է ֆուտբոլիստը:

Հիշեցնենք, որ Ռունին չէր ընդգրկվել Անգլիայի հավաքականի մեկնարկային կազմում Սլովենիայի ընտրանու դեմ խաղում:




Լրահոս