Վարչապետը հանձնարարականներ տվեց. հանրակրթական դպրոցներում կոռուպցիան պետք է վերանա (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կառավարության այսօրվա նիստում վարչապետ Կարեն Կարապետյանը կառավարության նորանշանակ անդամներին շնորհավորելուց հետո մի քանի հանձնարարականներ տվեց:

Հանձնարարականները վերաբերում էին կրթության և սպորտի ոլորտներին և դրանք տրվեցին ՀՀ կրթության և գիտության, սպորտի և երիտասարդության հարցերի նախարարություններին և Երևանի քաղաքապետին:

Վարչապետն առաջին հերթին հանձնարարեց պարզել, եթե մեկ դպրոցում աշխատում են ծնող և զավակ, ապա այդ պատճառները սուբյեկտիվ են, թե օբյեկտիվ: Հանձնարարականներ տալուց հետո վարչապետը կառավարության բոլոր անդամներին հանձնարարեց մամուլի հետ աշխատել բաց և թափանցիկ և ներկայացնել այն ամենը, ինչ իրենք անում են:

Մանրամասները`  ArmLur.am-ի տեսանյութում:




Լրահոս