Պուտինը Հայաստան այցից հետո մեկնել է Գոա

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Հայաստան կատարած այցից հետո մեկնել է Գոա, որտեղ կմասնակցի ԲՐԻՍԿ-ի երկրների (Բրազիլիա Ռուսաստան, Հնդկաստան, Չինաստան, ՀԱՀ) գագաթաժողովին, փոխանցում է Gazeta.ru-ն:

Գագաթաժողովը կանցկացվի հոկտեմբերի 15-16-ը:

ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովի խոսքով՝ Պուտինը կհանդիպի Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիի հետ, հանդիպման արդյունքներով համատեղ հայտարարություն կստորագրվի, որը կարտացոլի տարածաշրջանային և միջազգային օրակարգի հարցով մոտեցումների ընդհանրությունը:

Պուտինի և Մոդիի քննարկման թեման կլինի միջուկային էներգետիկան:

Բացի այդ, ակնկալվում է, որ Պուտինը Չինաստանի ղեկավարին կհրավիրի Ռուսաստան:

Ինչպես ավելի վաղ պատմել էր Պուտինը, քննարկման առանցքային թեման կլինեն միջազգային մի շարք հարցեր:




Լրահոս