Սեպտեմբեր ամսվա ընթացքում քաղաքացիներից և իրավաբանական անձանցից ստացվել է 788 դիմում, որից 657-ը գրավոր, 131-ը բանավոր: Գրավոր դիմումներից 173-ը ստացվել է նախարարություն այցելած քաղաքացիների կողմից:
Գրավոր դիմումներում գերակշիռ մաս են կազմել հումանիտար օգնության 68 (10%), պետական նպաստների 59 (9%), ավանդների փոխհատուցման 50(8%), կենսաթոշակի նշանակման և վերանայման 48 (7%), սոցիալական աջակցության 48 (7%), կազմակերպությունների կողմից նախարարությանը մատուցած ծառայությունների վերաբերյալ հաշվետվությունների 39 (6%), բնակարան հատկացնելու 33 (5%) և աշխատանք տրամադրելու 33 (5%) վերաբերյալ դիմումները:
Բանավոր դիմումներում գերակշիռ մաս են կազմել ավանդի փոխհատուցման 45 (34%), դիմումի ընթացքի ճշգրտման 28 (21%), պետական նպաստների 22 (17%), հաշմանդամության խմբի նշանակման և վերանայման 6 (5%) վերաբերյալ դիմումները:
Սեպտեմբեր ամսվա ընթացքում պատասխանվել է քաղաքացիներից և իրավաբանական անձանցից ստացված 334 դիմումի: Դիմումների պատասխաներն ըստ բնույթի ունեն հետևյալ պատկերը. 201-ը (60%) պարզաբանվել է, 110 (33%) քաղաքացու խնդրանք բավարարվել է, 15-ը (5%) վերահասցեագրվել է պետական այլ մարմիններ, իսկ 8-ին (2%) տրվել է մերժողական պատասխան:
Փոխնախարարների մոտ կայացել է երկու ընդունելություն, որին մասնակցել է չորս քաղաքացի:
Յուրաքանչյուր ընդունելության ընթացքում տրված հանձնարարականի հիման վրա կազմվել են արձանագրություններ, որոնք գրանցվել և ընթացք են ստացել սահմանված կարգով:
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժին