Դեսպան Սարգսյանի այցը Ռուսե քաղաք

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Բուլղարիայում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանն աշխատանքային այցով գտնվում էր Ռուսե քաղաքում, որտեղ հոկտեմբերի 17-ին հանդիպում է ունեցել քաղաքապետ Պլամեն Ստոիլովի հետ:

Հանդիպմանը դեսպան Սարգսյանը և քաղաքապետ Ստոիլովը քննարկեցին Ռուսե քաղաքի հետ ապակենտրոնացված համագործակցության հեռանկարները, ինչպես նաև անդրադարձան տնտեսության և զբոսաշրջության ոլորտներում հարաբերությունների զարգացման անհրաժեշտությանը:

Քաղաքապետը մեծ գոհունակությամբ ընդգծեց հայերի դերը Ռուսեի համայնքային կյանքի բոլոր բնագավառներում՝ նշելով, որ քաղաքի ամենագեղեցիկ և հայտնի շենքերը նախագծվել և կառուցվել են հայազգի ճարտարապետ Պողոս Նիկողոսյանի կողմից:

Ռուսե կատարած աշխատանքային այցի շրջանակներում դեսպան Սարգսյանը ներկա գտնվեց ՀՀ անկախության 25-ամյակի, Հայ Ընդհանուր Բարեգործական Միության հիմնադրման 110-ամյակի և Պլովդիվ քաղաքի «Էրեբունի» համույթի ստեղծման 45-ամյակի առիթով նվիրված տոնական համերգին, որ կազմակերպվել էր Պլովդիվ և Ռուսե քաղաքների ՀԲԸՄ գրասենյակների կողմից:

Հոկտեմբերի 16-ին դեսպան Սարգսյանը ներկա գտնվեց Բուլղարիայի ամենահին՝ 1610թ.-ին կառուցված «Սուրբ Աստվածածին» եկեղեցում մատուցված պատարագին` Հայ Առաքելական եկեղեցու Բուլղարիայի թեմի առաջնորդ Տեր Իսահակ վարդապետ Պողոսյանի հանդիսապետությամբ:

Պատարագից հետո դեսպան Սարգսյանը հանդիպում ունեցավ Ռուսեի հայ համայնքի ներկայացուցիչների հետ և պատասխանեց նրանց հուզող բազմաթիվ հարցերին, որոնք հիմնականում վերաբերում էին Հայաստանի ներքին զարգացումներին, արտաքին քաղաքականությանը, ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացին, սիրիահայության վիճակին և այլն:




Լրահոս