ՌԴ ԱԳՆ-ն հետ է կանչել Բելգիայի դեսպանին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՌԴ ԱԳՆ-ն հետ է կանչել Բելգիայի դեսպաn Ալեքս վան Մուեվենին: Այս մասին ասվում է ՌԴ ԱԳՆ-ի պաշտոնական կայքում տեղակայված հաղորդագրության մեջ:

Ռուսաստանի արտաքին գործերի առաջին տեղակալ Վլադիմիր Տիտովը Ռուսաստանում Բելգիայի դեսպանին է ներկայացրել բելգիական ռազմաօդային ուժերի ներգրավվածությունը Հալեպում իրականացրած ավիահարվածներին:

Տիտովը նշել է, որ ապշեցնում է Բելգիայի կողմից «ավիահարվածների համառ հերքումը»:

Ավելի վաղ հաղորդվել է, որ Հալեպում միջազգային կոալիցիայի ուժերի կողմից իրականցված ավիահարվածների արդյունքում խաղաղ բնակչության շրջանում զոհեր կան: ՌԴ ՊՆ-ի տեղեկություններով՝ ավիահարվածին մասնակցել են Բելգիայի ռազմաօդային ուժերի ինքնաթիռները:




Լրահոս