«Ռոսգոսստրախ-Արմենիան դատական հայց է ներկայացրել ընդդեմ «Քեթրին գրուպ»-ի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ռոսգոսստրախ-Արմենիան» ապահովագրական փակ բաժնետիրական ընկերությունը դատական հայց է ներկայացրել ընդդեմ «Քեթրին գրուպ» ՍՊԸ-ի: «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ ապահովագրական ընկերությունը պահանջում է գումար բռնագանձել «Քեթրին գրուպից»:

Ավելին՝ պարզվում է` «Ռոսգոսստրախ-Արմենիան»-ն միջնորդություն է ներկայացրել դատարանին ընկերության գույքի դրամական միջոցների վրա արգելանք դնել, սակայն դատարանը մերժել է այն: Ինչպես հայտնի է` «Քեթրին գրուպ» ՍՊԸ-ն կապվում է ԴԱՀԿ նախկին պետ, օֆշորային սկանդալի կիզակետում հայտնվելուց հետո այս տարվա ապրիլին հրաժարականի դիմում ներկայացրած Միհրան Պողոսյանի անվան հետ:




Լրահոս