Բելառուսը բողոք է ներկայացրել Կիևում հայ ուղևորի պատճառով ինքնաթիռի հարկադրաբար վայրէջքից հետո

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես ավելի վաղ հայտնել էին ուկրաինական լրատվամիջոցները, հայ ուղևորի՝ բլոգեր Արմեն Մարտիրոսյանի պատճառով «Բելավիա» ավիաընկերության ինքնաթիռը ստիպված է եղել վերադառնալ Կիև:

Այդ կապակցությամբ Բելառուսը բողոք է ներկայացրել , փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Հոկտեմբերի 22-ին Բելառուսի արտաքին գործերի նախարարություն է կանչվել Բելառուսում Ուկրաինայի գործերի ժամանակավոր հանձնակատար Վալերի Ժիգունը»,-հայտնել են Բելառուսի ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչները:

Ուկրաինական ԶԼՄ-ները գրում են նաև, որ հայտարարվել է հրամանը չկատարելու դեպքում կործանիչներ օդ բարձրացնել:




Լրահոս