Հանդիպում խորհրդարանում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նոյեմբերի 7-ին ՀՀ ԱԺ պատգամավոր Ռուզաննա Մուրադյանը հանդիպել է Դպրոց-կենտրոնների միության եւ Երեւանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանի Կոնֆուցիոսի ինստիտուտի կողմից կազմակերպված միջազգային համաժողովին մասնակցելու նպատակով Հայաստան ժամանած պատվիրակության հետ: Հանդիպմանը ներկա է եղել Հայաստանում ՉԺՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Թիան Էրլունը:

Ռուզաննա Մուրադյանը, ողջունելով հյուրերին, նշել է, որ Հայաստանն ու Չինաստանը բարեկամ երկրներ են եւ համագործակցում են տարբեր ոլորտներում, այդ թվում՝ գիտակրթական: Նա կարեւորել է միջազգային համաժողովի անցկացումը եւ այդ հարցում առանձնակի կարեւորել մեր երկրում Չինաստանի դեսպանատան եւ անձամբ դեսպան Թիան Էրլունի աջակցությունը:

Թիան Էրլունն իր հերթին կարեւորել է համաժողովի անցկացումը՝ կրթության ոլորտում համագործակցության խթանման եւ փորձի փոխանակման տեսանկյունից այն համարելով ճիշտ ժամանակին կազմակերպված:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել համաժողովի աշխատանքներին վերաբերող հարցերի:




Լրահոս