Ռուսաստանի ռազմատեխնիկական համագործակցության գծով դաշնային գործակալության տնօրեն Ալեքսանդր Ֆոմինը հայտարարել է, որ Ռուսաստանը և Իրանը մտադիր են վերականգնել Իրանին ոչ մահացու զենք և հրաձգային սպառազինություն մատակարարելու վերաբերյալ պայմանագրերը, գրում է Razm.info-ն՝ հղում անելով «ՌԻԱ նովոստի» լրատվական գործակալությունը:
ՄԱԿ ԱԽ-ի 2231 բանաձևից բացի Իրանի և Ռուսաստանի ռազմատեխնիկական համագործակցությունը սահմանափակվում է նաև ՌԴ նախագահի «2010 թ. հունիսի 9-ի ՄԱԿ ԱԽ 1929 բանաձևի կատարման միջոցառումների մասին» հրամանով, որն արգելում է Իրանին մատակարարել տանկեր, զրահամեքենաներ, մարտական ինքնաթիռներ, ուղղաթիռներ, ռազմանավեր, հրթիռներ կամ հրթիռային համակարգեր:
Հրամանը չի վերաբերում Ս-300 ԶՀՀ-ների մատակարարմանը, քանի որ 2015-ի ապրիլին՝ Իրանի նկատմամբ կիրառվող միջազգային պատժամիջոցների մեղմացման վերաբերյալ սպասվող որոշումների համատեքստում Ռուսաստանը որոշեց հանել սահմանափակումը և Իրանին տրամադրել համակարգերը: