Մխիթարյանը նշանակվել է ՀՀ-ում ՅՈՒՆԻՍԵՖ-ի բարի կամքի դեսպան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՖՖ տեխնիկական կենտրոնի՝ Ֆուտբոլի ակադեմիայի նիստերի դահլիճում տեղի ունեցած պաշտոնական միջոցառման շրջանակներում, հայազգի ֆուտբոլիստ, «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը դարձավ ՅՈւՆԻՍԵՖ-ի բարի կամքի դեսպան:

«Հայաստանում սա այն եզակի կազմակերպություններից է, որը զգալի որդյունքի է հասել հանուն յուրաքանչյուր երեխայի կյանքի բարելավման, մասնավորապես` նվազել է մանկական մահացությունը: ՅՈՒՆԻՍԵՖԻ հետ իմ համագործակցությունը լինելու է կրթության ոլորտը: Փորձելու եմ խրախուսել հայ ընտանիքներին, ակտիվ քայլեր ձեռնարկել, որպեսզի յուրաքանչյուր երեխայի համար հավասար հնարավորություն ստեղծվի»,- ասել է Մխիթարյանը:

 




Լրահոս