Քաղաքական մեկնաբան Գեւորգ Ալթունյանը ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի հրամանով նշանակվել է ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունից:
Հիշեցնենք, որ նախկինում այդ պաշտոնը զբաղեցնում էր ՔՀԾ 1-ին դասի պետական խորհրդական Վարդան Ավետիսյանը: Իսկ Գեւորգ Ալթունյանը զբաղեցնում էր Հայաստանի հանրային հեռուստաընկերության լրատվական եւ վերլուծական հաղորդումների տնօրենի պաշտոնը: