Տեսուչը չպետք է ընկալվի որպես պատժող. Կարեն Կարապետյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կառավարության այսօրվա նիստի սկզբում վարչապետ Կարեն Կարապետյանը հանձնարարականներ տվեց տեսչական ստուգումներ իրականացնող նախարարություններին և կառավարությանն առընթեր մարմինների ղեկավարներին: Կարեն Կարապետյանը ընդգծեց, որ տեսուչն առաջին հերթին չպետք է ընկալվի որպես ստուգող և պատժող:

«Տնտեսավարողները տեսուչին պետք է դիտարկեն ոչ թե որպես վերահսկող, այլ աջակցող: Պետք չի ընդունվի պատժող, տույժ ու տուգանք դնող»,- հավելեց նա:
Վարչապետի խոսքով, տեսուչները պետք է տան խորհրդատվություն և վարեն խրախուսական քաղաքականություն և, եթե կլինեն այնպիսի ընկերություններ, որոնք զգուշացումներից և աջակցությունից հետո էլ կշարունակեն սխալ գործելաոճ, ապա Կարապետյանի խոսքով, կկիրառվի պատժամիջոց: Նա նաև հանձնարարեց մշակել և ներկայացնել տնտեսվարողների հետ հետադարձ կապի մեխանիզմ:




Լրահոս