«Իսկանդերն ընդամենը հակաթույն է». պետք է ենթադրել, որ թույնն էլ են տվել. Վիգեն Հակոբյան (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Օրերս հրապարակվեց «Ռոսիա սեգոդնյա» միջազգային լրատվական գործակալության գլխավոր տնօրեն Դմիտրի Կիսելյովի հարցազրույցը Սերժ Սարգսյանի հետ: Հարցազրույցի ընթացքում անդրադարձ եղավ հայ-ռուսական հարաբերություններին, ԼՂՀ կարգավորման խնդրին, հայ-թուրքական հարաբերություններին, Հայաստանի ներքաղաքական կյանքին:

Այս մասով ArmLur.am-ը զրուցեց քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանի հետ: Վերջինս մեզ հետ զրույցում նշեց, որ Սերժ Սարգսյանի կեցվածքը Ռուսաստանի նկատմամբ հիմնականում բավականին զուսպ էր:

«Իմ տպավորությամբ Կիսելյովն ավելի շատ բան էր ակնկալում, և դա բխում էր նաև իր հարցերից, ճշտումներից: Երբ իսկանդերի  հաշվով  հարց տրվեց, ըստ էության, նշվեց, որ դա ընդամենը հակաթույն է: Այսինքն՝ պետք է ենթադրել, որ թույնն էլ են տվել: Սա ընդամենը հակաթույն է, որը թույլ չի տալիս այդ թույնն օգտագործել, որը ցավոք սրտի նույն երկիրն է տալիս հակառակորդին»,- ընգծեց նա:

Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում:

Լիդա Եղիազարյան, Լիլիթ Շաբոյան, Նարեկ Սարգսյան




Լրահոս