Նոյեմբերի 19-ից 20-ը տեղի ունեցավ Անդրանիկ Հակոբյանի գլխավորած Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիայի 11-րդ բաց առաջնությունը:
11-րդ բաց առաջնությանը մասնակցեցին մարզիկներ Իրանից, Վրաստանից, Լիբանանից, Ռուսաստանից, Արցախից և այլ երկրներից: Մենամարտերով հանդես եկան պատանիներ, տղամարդիկ ու կանայք: Մրցաշարին մասնակցեց շուրջ 500 մարզիկներ:
Հովհաննես Սարգսյանն ու Նարեկ Աբոյանը ճանաչվեցին առաջնության լավագույն մարզիկներ, իսկ Արծրուն Միսակյանը լավագույնը ճանաչվեց «Կատա» մրցաձևում: Հայ մարզիկները բարձր արդյունքներ ցույց տվեցին, մասնավորապես` 1-ին տեղ 16 հոգի, 2-րդ տեղ 13 և 3-րդ տեղ 14 մարզիկ: