Հարց քաղաքացիներից` ամուսնալուծության դեպքում ի՞նչ իրավունքներ ունեն ամուսինները մեկը մյուսի պարտադիր կուտակային միջոցների նկատմամբ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Ես ուզում եմ իմանալ, թե ամուսնալուծության դեպքում ի՞նչ իրավունքներ ունեն ամուսինները մեկը մյուսի պարտադիր կուտակային միջոցների (կենսաթոշակային ֆոնդի փայերի) նկատմամբ:

Օֆելյա Եղիազարյան (42 տարեկան, տնային տնտեսուհի)

ՊԱՏԱՍԽԱՆ. Հայտնում ենք, որ ամուսինների կուտակային կենսաթոշակային միջոցները (կենսաթոշակային ֆոնդի փայերը) համարվում են նրանցից յուրաքանչյուրի անձնական սեփականությունը, այսինքն՝ դրանց նկատմամբ չի տարածվում ամուսինների համատեղ կյանքի ընթացքում ձեռք բերված սեփականության ռեժիմը: Ամուսնալուծության դեպքում ամուսիններից որեւէ մեկը չի կարող հավակնություններ ունենալ ամուսնու պարտադիր կուտակային միջոցների նկատմամբ:

Կենսաթոշակային համակարգի իրազեկման կենտրոն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ի դեպ, անձի գույքային պարտավորությունների համար դատական կարգով բռնագանձում կարող է տարածվել կուտակային կենսաթոշակի վրա 63 տարեկան դառնալուց հետո, կուտակային կենսաթոշակը ստանալու փուլում:




Լրահոս