Կատալոնական «Բարսելոնա»-ի հարձակվող Լիոնել Մեսսին ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքում անցկացված հարցման արդյունում ճանաչվել է շաբաթվա լավագույն ֆուտբոլիստ:
Մեսսիի օգտին քվեարկել են երկրպագուների 46 տոկոսը: Դորտմունդի «Բորուսիա»-ի կիսապաշտպան Մարկո Ռոյսը երկրորդ տեղում է` 43 տոկոս ձայնով, իսկ Մադրիդի «Ռեալի» պաշտպան Ռաֆայել Վարանը երրորդն է (3 տոկոս):