Զիդանը դժգոհ է Ռեալի խաղից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը Լա լիգայի 13-րդ տուրի՝«Սպորտինգի» դեմ խաղից հետո (2:1) դժգոհ է եղել իր թիմի գործողություններից:

«Չնայած, որ վաստակեցինք երեք միավոր, բայց ծանր խաղ ստացվեց: Այս խաղը պետք է մոռանալ, մենք չխաղացինք այնպես, ինչպես ցանկանում էինք: Այդուհանդերձ, կարևորը արդյունքն է, մենք արդյունքից գոհ ենք»,- Զիդանի խոսքն է փոխանցել ակումբի պաշտոնական կայքը:

Աղբյուր` armsport.am




Լրահոս