Թայվանի նախագահի հետ Թրամփի զրույցն անհանգստություն է առաջացրել Չինաստանում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Չինաստանի արտաքին գործերի նախարար Վան Ին հույս է հայտնել, որ Թայվանի նախագահի հետ ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի զրույցը  «չի վնասի» Չինաստանի և ԱՄՆ-ի հարաբերությունը, գրում է Associated Press-ը:

Թրամփի դիվանագիտական շփումն ԱՄՆ-ի և Թայվանի միջև 1979թ.-ից առաջին պաշտոնական առաջին շփումն է դարձել, երբ ամերիկական իշխանությունները ճանաչեցին «մեկ Չինաստանի» քաղաքականությունը:

Վան Իի խոսքով՝ այդ զրույցը պարզապես «փոքր խորամանկություն» էր:

«Հուսով ենք, որ այդպիսով ամերիկա-չինական հարաբերությունների քաղաքական հիմքը չի փլուզվի»,-հայտարարել է նա:

Reuters-ի տեղեկություններով՝ Սպիտակ տանն իմացել են Թրամփի և Թայվանի նախագահ Ցայ Ինվենի զրույցի մասին այն բանից հետո, երբ այն կայացել է:




Լրահոս