![](https://armlur.am/wp-content/uploads/2016/12/nato_36.jpg)
Հարավային Կովկասում ՆԱՏՕ-ի համակարգող Ուիլյամ Լահուն հայտարարել է, որ Հայաստանը, Ադրբեջանն ու Լեռնային Ղարաբաղը կարող են խաղաղ ճանապարհով համաձայնության հասնել, փոխանցում է «Ինտերֆաքս»-ը:
«Մենք ցանկանում ենք Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորում տեսնել: Կարծում ենք, որ նման համաձայնագիր կարող են կնքել հակամարտող կողմերը»,-ասել է նա:
Դաշինքի ներկայացուցիչը հավելել է, որ ՆԱՏՕ-ին մշտապես մտահոգել է ԼՂ հարցը: