Վանո Սիրադեղյանի գործով ցմահ ազատազրկվածի որդին մանրամասներ է հայտնում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՆԳՆ նախկին նախարար Վանո Սիրադեղյանի գործի շրջանակներում ցմահ ազատազրկման դատապարտված Արմեն Տեր-Սահակյանն արդեն 20 օր  է ինչ հացադուլի մեջ է: Այս մասին ArmLur.am-ի հետ զրույցում հայտնեց նրա փաստաբան Էմին Բեգլարյանը:

«Այս կերպ իր բողոքն է արտահայտում  կապված վաղաժամկետ ազատման հետ: Վերջին հինգ տարիների ընթացքում տույժեր չի ունեցել, բնութագիրը դրական է, բայց այնումենայնիվ  բնութագրի վերջում գրում են՝ աշխատանքներ կա իրականացնելու»:

Ըստ փաստաբանի՝ նրա պահանջն այնքանով է արդար, որ 20 տարի դատված է եղել. «20 տարվա ընթաքում ինչ աշխատանք պետք է տանեին, որ չեն հասցրել, որ պետք  է այս մի տարվա մեջ հասցնեն: Նրա ասածն ընդամենը դա է: Նա ուզում է հանդիպել նախագահի վերահսկողության ծառայության  պետ  Ֆելիքս Ցոլակյանի հետ: Ինչ-որ գաղտնիք ունի ասելու»: Իսկ, թե ինչ գաղտիքի մասին է խոսքը, փաստաբանը չգիտի:

ArmLur.am-ը զրուցեց նաև Արմեն Տեր-Սահակյանի որդու՝ Աբգար Տեր- Սահակյանի հետ: Վերջինս մեզ հետ զրույցում ասաց, որ մեկ տարին հետաձգում են` պատճառաբանելով, որ մարզանքներին չի մասնակցել:

«Վերջին հինգ տարվա ընթացքում ոչ մի  չեպե, ոչ մի բան չունի: Վերջին անգամ նոյեմբերի 1-ին եմ գնացել այցելության, դրանից հետո չեմ տեսել: Այս ամսի 21-ին էլ Վերաքննիչ դատարանում դատն է,  չգիտեմ հացադուլ ա, կբերեն, թե չէ: Դրանից առաջ դեկտեմբերի 7-ին էր` հետաձգեցին», – ընդգծեց նա:

Հիշեցնենք, որ Արմեն Տեր-Սահակյանն իր պատիժը շարունակում է կրել «Նուբարաշեն» ՔԿՀ-ում:

Լիդա Եղիազարյան




Լրահոս