«Արարատից» հեռացած Գևորգ Նռանյանը և Մհեր Սահակյանը համալրել են «Ալաշկերտի» կազմը:
«Ալաշկերտի» մամուլի ծառայությունը հայտնում է, որ 2 ֆուտբոլիստների հետ 1.5 տարվա պայմանագիր է ստորագրել:
Ընթացիկ առաջնությունում Նռանյանը 2 հանդիպման է մասնակցել, Սահակյանը՝ 9 և դարձել է 1 գոլի հեղինակ: