Պետք է ստեղծել այնպիսի համակարգեր, որոնք կբացառեն ոլորտում կոռուպցիան. վարչապետի հանձնարարականները (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ասօր կառավարության նիստից առաջ վարչապետ Կարեն Կարապետյանը հանձնարարականներ տվեց սոցիալական ոլորտի վերաբերյալ:  «Հարկ է, որ պետությունը օգնության ձեռք մեկնի կարիքավորին, նրան նեցուկ լինի, բայց չստեղծի չաշխատելու համար խթաններ: Սոցիալական պետական ծրագրերը այնպես պետք է մշակել, որ դրանք չբերեն կոռուպցիոն դրսևորումների, առաջին հերթին օգնի կարիքավորներին և չաղավաղի սոցիալական արդարությունը»,- նշեց վարչապետը:

Կարեն Կարապետյանը ընդգծեց, որ սոցիալական ոլորտում ակնկալում են խոշոր բարեփոխումներ, պետք է ստեղծել այնպիսի համակարգեր, որոնք կբացառեն ոլորտում կոռուպցիան:

Հիշեցնենք, որ ԱԱԾ-ն կոռուպցիոն ռիսկերի կասկածանքով ձերբակալել է ԲՍՓ գործակալության պետին՝ Արմեն Սողոյանին:




Լրահոս