ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր կայացած ասուլիսի ժամանակ խնդրեց իրեն «տեղամասային տեսուչ» չսարքել: Այս մասին նա նշեց արդյոք լսե՞լ է բանանի կամ շաքարավազի շուկայի մենաշնորհման մասին հարցին ի պատասխան, հավելելով, որ իր ուժերից պարզապես վեր է անձամբ ճանաչել բանանի կամ ջեմի յուրաքանչյուր ներմուծողի:
«Կարող եմ ասել, որ Հայաստանի շուկաներն ազատ են և հավասար հասանելի: Իսկ եթե ինչ-որ մեկը ինչ-որ խոչընդոտի է բախվել, կարող է իրավապահ մարմիններին դիմել: Որեւէ մեկն այդպիսի խնդիրներ ունեցե՞լ է, որեւէ մեկը դիմե՞լ է: Ինձ տեղամասային տեսուչ մի սարքեք»,- կոչ արեց Կարապետյանը: