Չենք ընկնում ռեկորդների հետևից, այլ ցանկանում ենք հայտնվել քառյակում. Մխիթարյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը մեկնաբանել է «Լիվերպուլի» հետ ոչ-ոքին (1:1) Պրեմիեր լիգայի 11-րդ տուրում:

«Ճիշտ արդյունք չէր, սակայն պարտվում էինք և վերջնական արդյունքը վատը չէ: Կարող էինք հաղթել, կարող էինք պարտվել, սակայն կարծում եմ` ավելի արժանի էինք հաղթանակի, քանի որ լավ էինք խաղում և ամեն ինչ արեցինք երեք միավոր վաստակելու համար: Պետք է հաղթենք «Սթոք Սիթիին», պետք է փորձենք դա անել: Չենք ընկնում ռեկորդների հետևից, այլ ցանկանում ենք հայտնվել քառյակում, իսկ դրա համար անհրաժեշտ է հաղթել»,- ասել է նա:




Լրահոս