Տեղի կունենա Հրայր Թովմասյան-Արփինե Հովհաննիսյան փոխատեղում. «Ժամանակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժամանակ» թերթը գրում է. «ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանը Հայաստանի Սահմանադրությունը, Ընտրական օրենսգիրքը և ԱԺ կանոնակարգ օրենքը «հորով-մորով» անելուց հետո ցանկանում է կրկին վերադառնալ արդարադատության նախարարի պաշտոնին, որը թողել էր 2014թ. ապրիլին՝ պաշտոնավարելով ընդամենը մեկ տարի։ Այժմ Հրայր Թովմասյանը կարծում է, որ իր բերքահավաքի ժամանակն է և կարելի է վերադառնալ գործադիր։ Արփինե Հովհաննիսյանը, ըստ ամենայնի, կվերադառնա Ազգային ժողով՝ կամ պետաիրավական հանձնաժողովի նախագահ, որը նոր Սահմանադրությամբ մեծ լիազորություններով է օժտված լինելու, կամ ԱԺ փոխխոսնակի պաշտոններում»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս