ՀՀ առողջապահության նախարարի աշխատակազմի առողջապահական պետական տեսչության պետ Արտակ Սահակյանը նշանակվել է ՀՀ ԿԱ ՊԵԿ աշխատակազմի ղեկավար: Իսկ, թե ինչ կապ ունի առողջապահության ոլորտի ներկայացուցիչը պետական եկամուտների հետ, ArmLur.am-ը անձամբ փորձեց պարզել ՀՀ ԿԱ ՊԵԿ աշխատակազմի ղեկավար Արտակ Սահակյանից:
«Ես պետական կառավարման ոլորտի ներկայցուցիչ եմ, քանի որ ես երկու մասնագիտություն ունեմ: Ի՞նչ կապ ունի: Ես նախագահի աշխատակազմում եմ էլ եմ աշխատել: Այսինքն՝ չէր կարելի՞ տեղափոխվել»:
Հարցին՝ Ձեր կարծիքով Պետական եկամուտների կոմիտեն «բուժման կարիք ունի՞», թե ոչ, նա պաատսխանեց.
«Պետեկամուտների կոմիտեն մարդ չի, որ բուժման կարիք ունենա»:
Լիդա Եղիազարյան