ԱՍՈՒԼԻՍՆԵՐ
Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Արման Նավասարդյանը
Հունվարի 20-ին,ժամը 11:00-ին Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Արման Նավասարդյանը:
ԹԵՄԱ՝ անդրադարձ Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հայտարարությունն այն մասին, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունն Ադրբեջանի ներքին խնդիրը չէ, հունվարի 23-ին Աստանայում կայանալիք Սիրիայի շուրջ եռակողմ՝ Իրանի, Ռուսաստանի և Թուրքիայի նախագահների մասնակցությամբ բանակցություններ
***
Հայելի ակումբի հյուրն է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության փոխնախագահ Սուրեն Պապիկյանը
Հունվարի 20-ին,ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության փոխնախագահ Սուրեն Պապիկյանը ,ՀՀԿ-ական պատգամավոր Սուքիաս Ավետիսյանը և քաղաքագետ Գուրգեն Եղիազարյանը:
ԹԵՄԱ՝ դաշինքներ,քաղաքական նոր դասավորումներ
***
«Հենարան» մամուլի ակումբ հյուրն է ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Խոսրով Հարությունյանը
Հունվարի 20-ին՝ ժամը 12:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում կհյուրընկալվի ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Խոսրով Հարությունյանը: ԹԵՄԱ՝ Խորհրդարանական ընտրություններին ընդառաջ. նախընտրական գործընթացներ. ընտրական տարում սպասվող ներքաղաքական զարգացումներ և հեռանկարներ:
***
Հունվարի 20-ին, ժամը 13։00–ին «Նովոստի-Արմենիա» մամուլի կենտրոնում տեղի կունենա ասուլիս «Բաքվի ջարդեր. 27 տարի անց. նոր փաստեր, նոր փաստաթղթեր» թեմայով։
Ասուլիսի բանախոսներն են.
-Հայաստանի առաջին օմբուդսմեն, «Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ-ի գործադիր տնօրեն Լարիսա Ալավերդյանը
-«Սովորական ցեղասպանություն» նախագծի ղեկավար Մարինա Գրիգորյանը
«Նովոստի-Արմենիա» մամուլի կենտրոնի հասցեն` Երևան, Փ. Բյուզանդի 1/3, 4-րդ հարկ։
***
Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնում (ՎՏԿ) կկայանա Yandex ծրագրավորման դպրոցի բացման արարողությունը:
Արարողությանը ներկա կլինեն ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը, Յանդեքս Տաքսիի գլխավոր տնօրեն Տիգրան Խուդավերդյանը, Յանդեքսի կրթականծրագրերի ղեկավար Սերգեյ Չեռնիշևը, Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի տնօրեն Բագրատ Ենգիբարյանը, ինչպես նաև տեխնոլոգիական և գործարարհամայնքների տարբեր ներկայացուցիչներ:
ՆԻՍՏԵՐ
ԿԸՀ-ն կգումարվի հանձնաժողովի արտահերթ նիստ
Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի վարչական շենքում այսօր` հունվարի 20-ին` ժամը 14.00-ին, կգումարվի հանձնաժողովի արտահերթ նիստ: