Կստեղծվի հայ-ռուսական ներդրումային հիմնադրամ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մոսկվա այցից հետո վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր մի շարք հանձնարարականներ տվեց գործադիրի ներկայացուցիչներին: Առաջին հանձնարարականները վերաբերվում են հայ-ռուսական ներդրումային հիմնադրամ ստեղծելուն:

Ըստ այդմ, տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանին հանձնարարվեց ՌԴ համապատասխան գերատեսչության հետ ակտիվ աշխատանքներ տանել հայ-ռուսական ներդրումային հիմնադրամ ստեղծելու համար և աշխատանքների վերաբերյալ ներկայացնել ամենամսյա հաշվետվություն:




Լրահոս