ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի Հանրապետական կուսակցությունից դուրս գալուց հետո ինտենսիվ խոսակցություններ են պտտվում այն մասին, որ Աբրահամյանը դիմել է իր խնամուն՝ Գագիկ Ծառուկյանին, որպեսզի ապրիլյան ընտրություններից առաջ ընդգրկվի «Ծառուկյան» դաշինքում, սակայն Ծառուկյանը չի ընդունել նրան:
ArmLur.am-ը Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանից փորձեց պարզել՝ արդյո՞ք Աբրահամյանը դիմել է Ծառուկյանին, ի՞նչ են նրանք քննարկել եւ ի՞նչ որոշման են հանգել: Ի պատասխան մեր հարցադրմանը Իվետա Տոնոյանն ասաց. «Պարոն Ծառուկյանի եւ պարոն Աբրահամյանի միջեւ նման քննարկում ու խոսակցություն ընդհանրապես չի եղել»: