Արա Աբրահամյանը չի մասնակցել Կարեն Կարապետյանի և գործարարների հանդիպմանը. նա որոշել է աջակցել Սեյրան Օհանյանին. «Ժամանակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժամանակ» թերթը գրում է. «Վարչապետ Կարեն Կարապետյանի՝ Մոսկվայում հայ գործարարների հետ հանդիպմանը չի մասնակցել գործարար Արա Աբրահամյանը։ Ռուսաստանի հայերի միության նախագահը գրեթե անթաքույց աջակցում է Սեյրան Օհանյան-Վարդան Օսկանյան տանդեմի առաջնորդած շարժմանը։ Պատահական չէ, որ Ռուսաստանի հայերի միության նախագահի տեղակալը՝ Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Գ. Սարգսյանը հայտնվել է նրանց կողքին։ Սեյրան Օհանյանը Մոսկվայում վերջերս հանդիպում է ունեցել Արա Աբրահամյանի հետ, ով ֆինանսապես խոստացել է աջակցել նրան»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս