Տիգրան Մուկուչյանը՝ ընտրությունների օրը փոխելու մասին. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Իշխանություններն այդպես էլ չեն կարող կողմնորոշվել` փոխե՞լ խորհրդարանական ընտրությունների օրը, թե՞ ոչ: ՀՀԿ խորհրդի հունվարի 26-ին կայացած նիստում Սերժ Սարգսյանն ասել էր. «Անձամբ ես դեմ չեմ եղել հրամանագիրը ստորագրելու պահին եւ հիմա էլ դեմ չեմ 4-5 օրով տեղափոխել ընտրությունների օրը… երբ հայտնի կդառնան ընտրությունների բոլոր մասնակիցները, եւ մենք կկարողանանք նրանց հետ գալ համաձայնության՝ բոլորի հետ առանց բացառության, ես կարծում եմ՝ մեզ ոչինչ չի խանգարի, եթե ընդամենը մի քանի օրով հետաձգենք ընտրությունները»:

«Ժողովուրդ»-ի հետ զրույցում ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը, սակայն, պնդեց, թե ընտրությունների օրը չի փոխվի: «Ասված էր, որ կարող է հետաձգվել այն դեպքում, եթե գործընթացին մասնակից կուսակցություններով որոշվեր: Այս պահի դրությամբ բնական է՝ մեզ մոտ առաջադրումների ժամկետ չի սկսվել… Իսկ ինչ վերաբերում է ընտրությունների օրվան, ապա այն նշանակված է ապրիլի 2-ին: Այս պահին սա է»,- ասել է նա»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս